Food and Environmental Virology. Թեյը նպաստում է  կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարին

15 ապրիլի, 2024  14:38

Ջորջիայի համալսարանի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ թեյի որոշ տեսակներ կարող են օգտակար լինել SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պայքարում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Food and Environmental Virology ամսագրում:

Փորձարկման ընթացքում պարզվել է, որ սև թեյը, կոճապղպեղը ազնվամորու հետ, անանուխի էվկալիպտը, անանուխի խառնուրդը և կանաչ թեյը կարող են 99,9%-ով նվազեցնել թքի մեջ ակտիվ վիրուսային մասնիկների քանակը։ Սակայն գիտնականները խորհուրդ չեն տալիս թեյն օգտագործել որպես կորոնավիրուսի դեմ միակ միջոց, քանի որ վիրուսը կարող է բազմանալ նաև քթի խոռոչում։ Այնուամենայնիվ, թեյը կարող է դառնալ COVID-19-ի ծանր տեսակի կանխարգելման միջոց:

Ըստ գիտնականների, թեյերն ապաակտիվացնում են SARS-CoV-2-ը թքի մեջ։ Սա նշանակալի դեր ունի պաթոլոգիական ազդեցության նվազեցման համար, քանի որ վիրուսը վարակում է բջիջները և բազմանում բերանի խոռոչում՝ անցնելով ըմպանով մինչև թոքերին հասնելը:

Թքի մեջ վիրուսի մակարդակը զգալիորեն նվազեցնող թեյերից են ազնվամորիով կոճապղպեղը, անանուխի էվկալիպտը, անանուխի խառնուրդը, կանաչ և սև թեյերը: Բոլոր հինգ թեյերը 10 վայրկյանում նվազեցրել են վիրուսի քանակությունը բերանում առնվազն 96 տոկոսով, իսկ սև թեյն ամենաուժեղ ազդեցությունն է դրսևորել՝ 99,9 տոկոս: Բացի այդ, բոլոր հինգ տեսակները 99,9 տոկոսով նվազեցրել են վիրուսի քանակը ողողումից հետո 10 վայրկյանի ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում